Քարաթափման հետևանքով միակողմանի փակված ճանապարհը այժմ երկկողմանի երթևեկելի է

By | 26.11.2014 09:45

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ- ը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին` ժամը 22:50-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքով անցնող միջպետական ավտոճանապարհի (Մ2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման) 314-րդ կմ-ում տեղի ունեցած քարաթափման հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել էր:
«Կապանի ՃՇՇ» ՓԲ ընկերության ճանապարհաշինարարների կողմից ամբողջ գիշեր կատարված մաքրման աշխատանքների արդյունքում նոյեմբերի 26-ին`ժամը 09:00-ի դրությամբ, ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի տրանսպորտային բոլոր միջոցների համար:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
«Հայաստանի ավտոմոբիլային
ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ