Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

By | 27.11.2014 14:35

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 14:30–ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ), Սևանի, Գորիսից Կապան տանող ավտոճանապարհներին տեղ- տեղ մերկասառույց է: Աշտարակի, Թալինի, Արթիկի, Մարալիկի, Ախուրյանի,Լոռու,Ստեփանավանի, Սպիտակի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի,Մարտունու, Ջերմուկի ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում տեղում է ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները
բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
«Հայաստանի ավտոմոբիլային
ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ