Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

By | 27.11.2014 14:45

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 14:30–ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից), Սևանի, Գորիսից Կապան տանող ավտոճանապարհներին տեղ — տեղ մերկասառույց է:

Աշտարակի, Թալինի, Արթիկի, Մարալիկի, Ախուրյանի, Լոռու, Ստեփանավանի, Սպիտակի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Մարտունու, Ջերմուկի ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում տեղում է ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
«Հայաստանի ավտոմոբիլային
ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ