Մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է

By | 28.11.2014 09:55

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ- ը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 09:40-ի դրությամբ, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մարալիկի տարածաշրջանի Լանջիկի հատվածում, Գյումրիից դեպի Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներ տանող ճանապարհահատվածներում, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ- տեղ մերկասառույց է:

Ստեփանավանի, Դիլիջանի, Տավուշի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի ավտոճանապարհներին, Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում տեղում է ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
«Հայաստանի ավտոմոբիլային
ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ