Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ- տեղ մերկասառույց է

By | 28.11.2014 17:30

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ- ը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 17:30–ի դրությամբ՝ Ստեփանավանի, Տաշիրի,Մարտունու, Վարդենիսի, Ջերմուկի ինչպես նաև Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում տեղում է թույլ ձյուն:
Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ- տեղ մերկասառույց է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին
կատարվում են աղով, ավազով մշակման  ու մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները
բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
«Հայաստանի ավտոմոբիլային
ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ