Հանրապետության որոշ ճանապարհներին մառախուղ և մերկասառույց է

By | 29.11.2014 09:40

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մարտունու ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում(Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Գավառի, Մարտունու, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղում է ձյուն:
Եղեգնաձորում(Ելփինի տարածաշրջանում) Սիսիանից Գորիս տանող ճանապարհահատվածում, Կապանում, Բերդում մառախուղ է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
«Հայաստանի ավտոմոբիլային
ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ