Սևանի, Գավառի, Մարտունու ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է

By | 29.11.2014 18:36

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 18:30-ի դրությամբ, Սևանի, Գավառի, Մարտունու ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից )տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
«Հայաստանի ավտոմոբիլային
ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ