Գավառի ավտոճանապարհին, Ճամբարակի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է

By | 30.11.2014 09:45

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 09:45-ի դրությամբ, Գավառի ավտոճանապարհներին, Ճամբարակի և Վարդենյաց (Մարտունու կողմից) լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է:

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
«Հայաստանի ավտոմոբիլային
ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ