Որոշ ավտոճանապարհներին մերկասառույց և մառախուղ է

By | 30.11.2014 18:40

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 18:40-ի դրությամբ, Գավառ ավտոճանապարհներին, Ճամբարակի և  Վարդենյաց (Մարտունու կողմից) լեռնանցքներում  տեղ-տեղ մերկասառույց է:

Ջաջուռի, Տավուշի և Արագածի տարածաշրջաններում մառախուղ է:

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Անվտանգ  երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

«Հայաստանի ավտոմոբիլային

ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ