Միակողմանի փակ է Շինուհայրից Հարժիս տանող ճանապարհահատվածը

By | 01.12.2014 09:45

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 01-ին՝ ժամը 09:40–ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով միակողմանի փակ է ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Շինուհայրից Հարժիս տանող (Մ2,Երևան-Երասխ- Գորիս-Մեղրի-Իրանի սահման) միջպետական ավտոճանապարհի 224-228 կմ երկարությամբ հատվածը:

Սևանի ավտոճանապարհին, Ճամբարակի և Վարդենյաց (Մարտունու կողմից) լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է:
Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Ջերմուկի, ինչպես նաև Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղում է թույլ ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
«Հայաստանի ավտոմոբիլային
ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ