Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին սաստիկ քամիներ են

By | 24.12.2014 17:30

Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Հրազդանի և Սևանի ավտոճանապարհներին տեղում է ձյուն:

Ապարանի, Արագածի, Արթիկի, Ստեփանավանի, Ճամբարակի, Մարտունիի և Գորիսի ավտոճանապարհներին սաստիկ քամիներ են:

Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն