Վարդենյաց լեռնանցքում բուք է

By | 25.12.2014 09:30

Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աբովյան-Հրազդան ավտոճանապարհի Չարենցավանի հատվածում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքում նաև բուք է :

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն