Որոշ ավտոճանապարհներին բուք է

By | 29.12.2014 09:30

Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի Արթիկ-Ալագյազ հատվածում, Գավառի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) բուք է:

Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է:
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն