Կոտայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Տպել

Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի ավտոճանապարհներին, ինչպես նաև Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում հունվարի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, տեղում է ձյուն:

Կոտայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թալինի տարածաշրջանի Մաստարա-Լանջիկ հատվածում խիտ մառախուղ Է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն