Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

Տպել

Հանրապետության ողջ տարածքում հունվարի 27-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, առանց տեղումների եղանակ է: 

Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն