Վարդենյաց լեռնանցքի որոշ հատվածներում մերկասառույց է

Տպել

Հանրապետության ողջ տարածքում հունվարի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, առանց տեղումների եղանակ է:

Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն