Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին մառախուղ է

Տպել

Արթիկի, Աշոցքի և Մեղրու տարածաշրջաններում հունվարի 29-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ,տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Խիտ մառախուղ է Արարատյան դաշտավայրում, Բաղրամյանի, Աշտարակի, Ապարանի, Եղվարդի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի և Գորիսի ավտոճանապարհներին:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով,ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն