Հիմնանորոգվել են Լոռու մարզի ներհամայնքային ավտոճանապարհն ու կամուրջը

By | 29.01.2015 15:20

Հրատապ հիմնանորոգում պահանջող օբյեկտների շինարարության ծրագրի շրջանակներում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի պատվերով հիմնանորոգվել և շահագործման է հանձնվել ՀՀ Լոռու մարզի Թեղուտ համայնքի 1.8 կմ երկարությամբ ավտոճանապարհը: Այն սկիզբ է առնում Մ-6-Թեղուտ ավտոճանապարհի 3.7 կմ-ից՝ Թեղուտ համայնքի սկզբից, և ավարտվում տվյալ համայնքի վերջնամասում:

4

Հիմնանորոգումից առաջ ճանապարհի հողային պաստառը գտնվում էր վատ վիճակում, ճանապարհային ծածկը գրունտային էր և անհարթ: Առաջացել էին մեծ մակերեսով և խորությամբ փոսեր, ինչն էլ դժվարանցանելի էր դարձրել տվյալ ճանապարհահատվածի երթևեկությունը: Անմխիթար վիճակում էին արհեստական կառուցվածքները՝ ջրթող խողովակները, կամուրջը, բացակայում էին նաև ճանապարհի երթևեկության կազմակերպման ու անվտանգության տարրերը:

1

Ներհամայնքային ճանապարհահատվածում «Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲ ընկերության կողմից կատարվել են ճանապարհի հողային պաստառի և ջրահեռացման համակարգի վերականգնման, ասֆալտբետոնե ծածկի կառուցման, կողնակների վերականգնման, արհեստական կառուցվածքների նորոգման, հենապատերի կառուցման աշխատանքներ: Անվտանգության նկատառումներից ելնելով` տեղադրվել են մետաղական բազրիքներ, ճանապարհային նշաններ և կատարվել է գծանշում: Հիմնանորոգվել է նաև այդ ճանապարհահատվածով անցնող կամուրջը: Աշխատանքներն իրականացվել են ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի ֆինանսավորմամբ: Կապալի պայմանագրային արժեքը 176.101.246 ՀՀ դրամ է:

2

Ճանապարհահատվածը և կամուրջը շահագործման ընդունելու վերաբերյալ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ձևավորված շինարարական աշխատանքներն ընդունող հանձնաժողովի կողմից տրվել է դրական եզրակացություն:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն