Որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

By | 30.01.2015 09:36

Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) հունվարի 30-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, տեղ-տեղ մերկասառույց է: 

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն