Վարդենյաց լեռնանցքի որոշ հատվածներում մերկասառույց է

By | 30.01.2015 17:38

Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) հունվարի 30-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, տեղ-տեղ մերկասառույց է:

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով,ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն