Որոշ ճանապարհահատվածներում մերկասառույց է

By | 01.02.2015 09:43

Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) և Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 67-71-րդ կմ հատվածում փետրվարի 01-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, տեղ-տեղ մերկասառույց է: Գավառի և Սևանի տարածաշրջաններում ուժեղ քամի է:

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով,ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն