Մարալիկ-Լանջիկ ճանապարհահատվածում գետնաբուք է

By | 17.02.2015 17:30

Թալինում, Մարալիկում, Արթիկում, Աշոցքում, Ապարանում, Արագածում, Ստեփանավանում և Տաշիրում փետրվարի 17-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, տեղում է ձյուն:

Մարալիկ-Լանջիկ ճանապարհահատվածում գետնաբուք է:

Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն