Սաստիկ բուք է Արագածի տարածաշրջանում

By | 17.02.2015 09:30

Թալինում, Մարալիկում, Արթիկում, Ախուրյանում, Ապարանում, Արագածում, Աբովյանում և Հրազդանում փետրվարի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, տեղում է ձյուն:

Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Սաստիկ բուք է Արագածի տարածաշրջանում:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն