Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում

By | 18.02.2015 17:30

Արթիկում, Աշոցքում, Արագածում, Վանաձորում, Ստեփանավանում, Տաշիրում, Դիլիջանում, Իջևանում, Նոյեմբերյանում, Տավուշում, Սևանում, Սիսիանում, Գորիսում և Մեղրիում փետրվարի 18-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, ձյուն է տեղում:

Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն