Որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

By | 18.02.2015 09:30

Թալինում, Աշոցքում, Ապարանում, Արագածում, Ստեփանավանում, Տաշիրում, Վանաձորում և Նոյեմբերյանում փետրվարի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, տեղում է ձյուն:

Աբովյանի տարածաշրջանի Չարենցավանի 29-39-րդ կմ հատվածում, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն