Փլուզման հետևանքով ճանապարհը երթևեկելի է միակողմանի

By | 18.02.2015 09:56

Ջրառատ- Մեղրաձոր- Հանքավան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 26-30-րդ կմ հատվածում փետրվարի 17-ի երեկոյան տեղի է ունեցել ժայռաբեկորի փլուզում, որի հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի:

Այս պահին Հրազդանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կողմից տարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն