Վարդենյաց լեռնանցքի որոշ հատվածներում մերկասառույց է

By | 19.02.2015 09:30

Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) փետրվարի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, տեղ-տեղ մերկասառույց է: 

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն