Աշոցք-Բավրա ճանապարհահատվածում բուք է

By | 20.02.2015 09:39

Շիրակի, Լոռու, Կոտայքի և Տավուշի մարզերում փետրվարի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, տեղում է ձյուն:

Գորիս-Սիսիան, Գորիս-Շուռնուխ-Կապան միջպետական ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Սաստիկ բուք է Աշոցք-Բավրա ճանապարհահատվածում:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն