Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

By | 20.02.2015 17:30

Ապարանում, Արագածում, Սպիտակում, Վանաձորում, Ստեփանավանում, Տաշիրում, Թումանյանում, Աբովյանում, Հրազդանում, Դիլիջանում, Իջևանում, Նոյեմբերյանում, Տավուշում, Թալինում, Գյումրիում, Աշոցքում, Գորիսում,Կապանում և Մեղրիում փետրվարի 20-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, տեղում է ձյուն:

Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Աշոցք-Բավրա ճանապարհահատվածում բուք է, Արագածի տարածաշրջանում` ուժեղ քամի:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն