Բքի պատճառով հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ

By | 21.02.2015 10:15

Արտաշավանում, Արթիկում, Ախուրյանում, Ջաջուռում, Վարդենյաց լեռնանցքում (Եղեգնաձորի կողմից) փետրվարի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, գետնաբուք է:

Բքի և ցածր տեսանելիության պատճառով փակ են Արթիկ-Ալագյազ և Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող ճանապարհահատվածները:

Սպիտակում, Վանաձորում, Ստեփանավանում, Տաշիրում, Թումանյանում, Նոյեմբերյանում, Թալինում, Մարալիկում, Դիլիջանում, Իջևանում, Տավուշում, Գորիսում, Լաչինում, Կապանում, Մեղրիում տեղում է ձյուն:

Աշոցքում, Սպիտակում, Ապարանում, Սևանում (Դիլիջանի թունելի հատվածում), Գավառում, Վարդենիսում,Սիսիանում քամի է: Վարդենյաց լեռնանցքի (Մարտունու կողմից), Գավառի, Արտաշավանի ավտոճանապարհնեին տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն