«Զանգեր»-ի ավտոճանապարհը բաց է

By | 21.02.2015 19:00

Բաղրամյանում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում փետրվարի 21-ին` ժամը 18:30-ի դրությամբ, ձյուն է տեղում:

Վարդենյաց լեռնանցքում ( Մարտունու կողմից), Վայքում (Սարավանի հատվածում), Սիսիանում քամի է:
Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն