Ծանրաքաշ մեքենաները խոչընդոտում են «Զանգեր»-ի հատվածում ճանապարհի բացման աշխատանքներին

By | 21.02.2015 13:30

Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածը փետրվարի 21-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, բաց է:

Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածը սաստիկ բքի և ցածր տեսանելիության հետևանքով շարունակում է դեռևս փակ մնալ:

Ճանապարհաշինարարների կողմից ճանապարհի բացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, անհրաժեշտ տեխնիկայի կիրառմանը խոչընդոտում են անսարքության պատճառով արգելակած իրանական ծանրաքաշ երեք ավտոմեքենաները, որոնց պատճառով այդ հատվածում այս պահին կան մեքենաների կուտակումներ:

Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն