Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

By | 22.02.2015 10:08

Լաչինում փետրվարի 22-ին` ժամը 10:00-ի դրությամբ, ձյուն է տեղում: Գորիսից դեպի Սիսիան տանող միջպետական ավտոճանապարհին թույլ քամի է: 

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն