Ժայռաբեկորները մաքրվել են Գորիս-Կապան ավտոճանապարհից

By | 23.02.2015 15:10

Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի 241-րդ կմ-ում փլուզված ժայռաբեկորները փետրվարի 23-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, «Ոսմար» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարների ջանքերով մաքրվել են ճանապարհի երթևեկելի հատվածից:

Ճանապարհը երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն