Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

By | 23.02.2015 17:30

Գորիսի տարածաշրջանի որոշ ավտոճանապարհներ փետրվարի 23-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, տեղ-տեղ ձյունապատ են, իսկ Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն