Փլուզման պատճառով Գորիս-Կապան ավտոճանապարհը միակողմանի փակ է

Տպել

Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի (Մ2) 241-րդ կմ-ում փետրվարի 23-ի առավոտյան` ժամը 04:00-05:00 սահմաններում, տեղի է ունեցել ժայռաբեկորների փլուզում, որի պատճառով երթևեկությունն այդ հատվածում դարձել է միակողմանի:

1

Գորիսի ճանապարհաշինարարների կողմից տարվում են աշխատանքներ` համապատասխան տեխնիկայի միջոցով ժայռաբեկորները մանրացնելու և ճանապարհահատվածը մաքրելու ուղղությամբ:

2

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

5

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն