Քարաթափման հետևանքով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի

By | 27.02.2015 21:45

Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհի (Մ6) 34-րդ կմ-ում փետրվարի 27-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, տեղի է ունեցել քարաթափում՝ մոտ 100 խմ ծավալով, որի պատճառով երթևեկությունն այդ հատվածում դարձել է միակողմանի:
Այս պահին Լոռու ճանապարհաշինարարների կողմից տարվում են աշխատանքներ՝ ճանապարհի մաքրման և երթևեկության վերականգնման ուղղությամբ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն