Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է

By | 28.02.2015 12:45

Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհի (Մ6) 34-րդ կմ-ում փետրվարի 27-ին տեղի ունեցած քարաթափման հետևանքները Լոռու ճանապարհաշինարարների կողմից վերացվել են:

Նախորդ գիշերվանից ճանապարհը երկկողմանի երթևեկելի է:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն