Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը երկկողմանի բաց է

By | 24.03.2015 22:04
Մարտի 24-ին` ժամը 22:00-ի դրությամբ, Իջևան-Նոյեմբերյան միջպետական ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում տեղի ունեցած քարաթափման հետևանքները ճանապարհաշինարարները վերացրել են:

Ճանապարհը մաքրվել է ժայռաբեկորներից և երկկողմանի երթևեկելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն