Մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

By | 24.03.2015 17:40

Ապարարում, Արագածում, Թալինում, Մարալիկում, Արթիկում, Աշոցքում, Աբովյանում, Հրազդանում, Գորիսում, Մեղրիում, ինչպես նաև Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղում է ձյուն:

Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն