Քարաթափում` Իջևան — Նոյեմբերյան ավտոճանապարհին

Տպել

Մարտի 24-ին` ժամը 19:30 — 20:00-ի սահմաններում, Իջևան — Նոյեմբերյան ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում: 100 խմ ծավալով ժայռաբեկորները երկկողմանի փակել են ճանապարհի երթևեկելի հատվածը:

Այս պահին ճանապարհաշինարարները կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն