Դիլիջանի օղակաձև հրապարակում կառուցվել է ասֆալտբետոնե նոր ծածկ

By | 30.03.2015 16:00

«Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի տարածքում գտնվող օղակաձև հրապարակը բարեկարգվել և առավել հարմարավետ է դարձել քաղաքի բնակիչների և այդ տարածքով երթևեկողների համար:

Դիլիջանի օղակաձև հրապարակը, որի հիմնանորոգված մակերեսը 8004 քմ է, Վանաձոր-Դիլիջան և Երևան-Սևան-Իջևան միջպետական ավտոճանապարհների հատման կետն է: Այն ապահովում է տվյալ հատվածների անվտանգ երթևեկությունը:

111

Մինչև այդ, հրապարակի որոշ հատվածներում բազալտե եզրաքարերը քանդված էին, ասֆալտբետոնե ծածկը գտնվում էր քայքայված վիճակում: Երթևեկելի մասի վրա առաջացած ճաքերն ու փոսերը բազմաթիվ դժվարություններ էին ստեղծում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի պատվերով «Խաչհար» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարները կատարել են քանդված եզրաքարերի վերականգնման և ասֆալտբետոնե նոր ծածկի կառուցման աշխատանքներ:

333

Աշխատանքներն իրականացվել են ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ: Կապալի պայմանագրային արժեքը`57.871. 944 ՀՀ դրամ է:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ձևավորված շինարարական աշխատանքներն ընդունող հանձնաժողովը ճանապարհահատվածն ընդունել է շահագործման:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն