Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

By | 30.03.2015 09:35

Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերում մարտի 30-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, տեղում է ձյուն:
Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն