Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ – տեղ մերկասառույց է

By | 30.03.2015 17:35

Աշոցքի, Թումանյանի, Տաշիրի, Նոյեմբերյանի, Սևանի ինչպես նաև Գորիսի տարածաշրջաններում մարտի 30-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, ձյուն է տեղում:

Վարդենյաց լեռնանցքում ( Մարտունու կողմից) տեղ – տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն