Գորիսի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

By | 31.03.2015 09:30

Արթիկի, Վարդենիսի և Վայքի տարածաշրջաններում մարտի 31-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, տեղում է ձյուն: Գորիսի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է:

Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն