Քարաթափում է տեղի ունեցել Վարդենյաց լեռնանցքում

Տպել

Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 102-րդ կմ հատվածում (Վարդենյաց լեռնանցքում) ապրիլի 15-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, տեղի է ունեցել քարաթափում: 

Մոտ 100 խմ ծավալով ժայռաբեկորները ճանապարհի երթևեկությունը դարձրել են միակողմանի:

Այժմ Եղեգնաձորի ճանապարհաշինական ընկերության շինարարներն աշխատանքներ են տանում ճանապարհից քարաբեկորների մաքրման և բնականոն երթևեկության վերականգնման ուղղությամբ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն