Գորիս-Կապան ավտոճանապարը երկկողմանի երթևեկելի է

By | 21.04.2015 17:03

Գորիս-Կապան միջպետական նշանակության ավտոճանապարհի 246-247-րդ կմ հատվածում ապրիլի 21-ին` ժամը 17:00-ի դրությամբ, Գորիսի ճանապարհաշինական ընկերության աշխատակցիների ջանքերով փլուզված ժայռաբեկորները հեռացվել են ճանապարհի երթևեկելի հատվածից:

Այն երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն