Քարաբեկորները միակողմանի փակել են Գորիս-Կապան ճանապարհահատվածը

Տպել

Գորիս-Կապան (Մ2) միջպետական նշանակության ավտոճանապարհի 246-247-րդ կմ հատվածում ապրիլի 21-ին՝ առավոտյան ժամը 6:00- 7:00-ի սահմաններում, տեղի է ունեցել քարաթափում:

40-50 խմ ծավալի ժայռաբեկորները ճանապարհի երթևեկությունը դարձրել են միակողմանի:

Գորիսի ճանապարհաշինական ընկերության շինարարներն այս պահին կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն