Քարաթափում է տեղի ունեցել Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին

By | 21.04.2015 13:20

Վանաձոր-Դիլիջան (Մ8) միջպետական նշանակության ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում ապրիլի 21- ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Լոռու ճանապարհաշինական ընկերության շինարարներն այս պահին կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն