Ծառերը փակել էին ճանապարհի երթևեկելի հատվածը

Տպել

Մարգարա-Վանաձոր -Տաշիր (Մ3) միջպետական նշանակության ավտոճանապարհի 138-139-րդ կմ հատվածում ապրիլի 22-ին՝ առավոտյան ժամը 04:30-05:00-ի սահմաններում, սաստիկ քամու հետևանքով երեք ծառ ընկել են ճանապարհի վրա և փակել երթևեկելի հատվածը:

1

Ստեփանավանի «ՃՇՇ» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարները ծառերը հեռացրել են ճանապարհի բանուկ հատվածից:

2

Այն երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն